Санкт-Петербургская общественная организация "Общество памяти игумении Таисии"
Праволавная литература, богословие, богослужебные книги, акафисты
191144
Россия
Санкт-Петербург
Санкт-Петербург
ул Кирилловская, 11
+7 (812) 710 37 30
Назад в раздел
Ի.Վ. Գլուխով


Ի.Վ. Գլուխով

Իվան Ալեքսանդրի Գլուխովը (1927-1999) ծնվել է Տուլայի մարզի Սուվորովյան շրջանի Կուլեշովո գյուղում բարեպաշտ գյուղացու ընտանիքում և դաստիարակվել է ուղղափառ հավատքով, համեստությամբ, աշխատասիրությամբ և մարդկանց հանդեպ բարյացակամության ոգով: Նրա անձի ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել նրա մայրը` Եվդակիա Սերգեևվնան, որին նա քնքշորեն սիրել և մեծարել է ամբողջ կյանքում: 30-ական թթ. ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ Իվանը 1945թ. ավարտել է դպրոցը, 1948թ. շինարարական տեխնիկումը, որից հետո աշխատել է որպես տեխնիկ մոսկովյան բնակվարչությունում: Նա Ալեքսեևսկի գյուղի Տիխվինյան եկեղեցու բարեպաշտ այցելուներից էր և ծառայել է խորանում: Ցանկանալով ստանալ աստվածաբանական կրթություն` 1951թ. Ի. Ա. Գլուխովը ընդունվել է Մոսկվայի հոգևոր ճեմարանը և հաջողությամբ ավարտել այն 1955թ.-ին աստվածաբանության թեկնածուի աստիճանով: Նրա դիպլոմային աշխատանքը գրվել է «Քրիստոնեական ուսմունքը չարի և նրա դրսևորումների մասին» թեմայով: Ակադեմիայի խորհրդի որոշմամբ Ի. Ա. Գլուխովը մնացել է Ակադեմիայում որպես պրֆեսորական կրթաթոշակառու և նշանակվել է տեսուչի օգնական: Ճեմարանում նա սկսել է ուսուցանել կատիխիզիս, ռուս եկեղեցու պատմություն, իսկ 1972թ.-ից` աղանդավորություն: Այդ նույն տարում նա ստացել է դոցենտի կոչում:

Իր աշխատությունների համար Ի. Ա. Գլուխովը պարգևատրվել է Սրբ. Իշխան Վլադիմիրի III աստիճանի, Սրբ. Սերգիյ Ռադոնոժսկու II և III աստիճանների շքանշաններով և Պատրիարքի պատվոգրով: 1995թ. նա կատարել է ուխտագնացություն դեպի Սուրբ Երկիր: Կյանքի վերջին տարիներին Ի. Ա. Գլուխովը Մոսկվայի բոլոր Սրբերի տաճարի այցելուն էր, որտեղ էլ նրա մահվանից հետո կատարվել է հոգեհանգստյան արարողությունը: Ի. Ա. Գլուխովը թաղվել է Բլագովեշչենսկ գյուղում:

Գլուխովը պահանջկոտ ուսուցիչ էր: Նա մատուցանում էր հաստատուն գիտելիքներ և խիստ էր ընդունում քննությունները: Այսպես, նա պահանջում էր, որ անգիր իմանան Սուրբ Գրքի մի քանի հարյուր ասույթներ: Կատիխիզիս առարկան, որը նա կարդում էր ճեմարանի առաջին կուրսում, հիմքերի հիմքը, ուղղափառ աշխարհայացքի կազմավորման միջուկը, դարձել է սիրելի: Առարկան յուրացնելուց հետո մյուս բոլոր առարկաները սովորելը դարձել էր հեշտ: Աշակերտները համեմատում էին նրա առարկան ճանապարհային երթևեկության կանոնների հետ` իմանալով, որ կարելի է հանգիստ կերպով անցնել կյանքի բարդ ճանապարհը: Ի. Ա. Գլուխովը իր դասախոսությունների իմաստը տեսնում էր իր ունկնդիրների հոգին ուղղափառ ուսմունքով լուսավորելու մեջ` օգտվելով նրանց լավագույն հատկանիշներից և ցույց տալով նրանց ճշմարիտ ճանապարհը: Նա միշտ ամուր է կանգնել սրբահայրերի դիրքորոշմանը, ինչը ակնհայտ երևում էր այլ դավանանքների պատկանող մարդկանց հետ երկխոսությունների ժամանակ: Նրանք, ովքեր լսել են Գլուխովի դասախոսությունները, երախտագիտության զգացումով են հիշում նրան` որպես հրաշալի, կարկառուն մանկավարժի, ով ունի լայն մտահորիզոն և ով փոխանցում էր ուսանողներին իր գիտելիքները, ով ուշադիր և կարեկից անհատ էր:

Ուղղափառ կատախիզիսը, որն առաջարկվում է ընթերցողին, լայնածավալ ձեռնարկություն է ուղղափառ հավատքը հասկանալու համար: Այն նաև սովորեցնում է հավատքի, հույսի և սիրո ուսմունքը: Կատիխիզիսը կրճատ ներկայացված է հավատքի Խորհրդանիշում: Այնտեղ, ինչպես աճպարարության մեջ, կենտրոնացված են քրիստոնեական բոլոր ճշմարտությունները: Քրիստոնեական հույսի ուսմունքը ներառված է աղոթքի, մասնավորապես, Տիրոջ աղոթքի «Հայր մեր»-ի և երանության Պատվիրանի մեջ: Քրիստոնեական սիրո ուսմունքը տրվում է Աստծո Օրենքում կամ Պատվիրաններում:

Ի. Ա. Գլուխովի Ուղղափառ կատախիզիսը ուսուցանում է Ուղղափառական հիմքի վրա, որը խիստ համապատասխանում է սրբահայրերի ստեղծած օրենքներին: Դրա հետ միասին այն արտացոլում է հեղինակի խորը անհատականությունը, իր սեփական հավատը, հույսն ու սերը դեպի Աստված, ինչպես նաև արտահայտում է հեղինակի ձգտումը արթնացնելու ու ամրացնելու այդ ուսմունքները իր լսարանի առջև:



Другие книги этой категории:

  • English English
    Orthodox Catechism
     
  • Deutsch Deutsch
    Orthodoxer Katechismus
     
  • Italiano Italiano
    La Catechesi ortodossa
     
  • Español Español
    El Catecismo Ortodoxo
     
  • Svenska Svenska
    Den Ortodoxa Katekesen
     
  • Suomi Suomi
    Ortodoksinen katekismus
     
  • Български Български
    Православен катехизис
     
  • Magyar Magyar
    Pravoszláv katekizmus
     
  • Ελληνικά Ελληνικά
    Ορθόδοξη κατήχηση
     
  • Română Română
    Catehismul ortodox
     
  • Eesti Eesti
    Õigeusu katekismus
     
  • Українська Українська
    Православний катихiзiс
     
  • Беларуская Беларуская
    Праваслаўны катэхізіс
     
  • ქართული ქართული
    მართმადიდებლური კატეხიზმო
     
  • հայերեն հայերեն
    Ուղղափառ կատախիզիս
     
  • Azərbaycan Azərbaycan
    Pravoslav katixizisi
     
  • Лезги Лезги
    Православидин катихизис
     
  • Нохчийн Нохчийн
    Керстанан катихизис
     
  • Қазақ Қазақ
    Православилік катихизис
     
  • Кыргыз Кыргыз
    Православ катихизис
     
  • Чӑваш Чӑваш
    Православи катехизисĕ
     
  • Татар Татар
    Православие катихизисы
     
  • Башҡорт Башҡорт
    Православие ҡатихизисы
     
  • Буряад Буряад
    Үнэн алдарта шажанай катихизис
     
  • kalmyk kalmyk
    Үнн алдртын сурһалин чимг
     
  • Саха Саха
    Православнай катихизис
     
  • فارسی فارسی
    اصول و تعاليم مسيحيت ارتدوكس
     
  • 한국어 한국어
    정교회 교리서
     
  • Việt Việt
    Sách giáo lý Chính thống giáo